«Ալիևին մեր գործընկեր համարելը թյուրիմացություն էր»․ Զատուլին

Ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի կողմից ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ է հանդես եկել, Lenta.ru-ին ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալիևը չի մեղանչում ճշմարտության դեմ. Ադրբեջանն այս դիրքորոշումն է պահպանել Ղրիմի վերադարձից ի վեր, պարզապես այն այնքան համառորեն չի բարձրաձայնել, որքան հիմա», — ասել է պատգամավորը։

«Ամենասկզբից Բաքուն մի դիրքորոշում է որդեգրել, որը տարբեր էր մեր դիրքորոշումից, իսկ երբեմն՝ նույնիսկ թշնամական։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք նկատել դա, չնայած դա պետք է նկատվեր հենց սկզբից»,- մանրամասնել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ մինչև որոշակի պահ Ադրբեջանը խուսափում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունները հասկանալուց, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի, այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։

«Այն փաստը, որ Ալիևն ուկրաինական հակամարտությունն անվանել է ներխուժում, արդեն իսկ ուղիղ հարձակում է Ռուսաստանի վրա։ Լավ է, որ մենք գոնե եզրակացություններ ենք անում. չպետք է խաբենք մեզ Ադրբեջանի հարցում և պատկերացնենք նրան որպես մեր գործընկեր։ Սա թյուրիմացություն էր», — վստահեցրել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Ալիևը «Al Arabia»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հանրապետությունը հակամարտության առաջին օրերից աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Տեղի ունեցածը նա անվանել է «ռուսական ներխուժում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։