Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը «հարվածեց ղարաբաղցի անջատողականներին». ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս Աբու Դաբիում կայացած հանդիպմանը:

Ադրբեջանական մասմեդիայի գլխագրերում և հրապարակներում, ինչպես սպասվում էր և կանխատեսվում, երկու առաջնորդների բանակցությունները ներկայացվում են  
բացառապես իրենց ձեռնտու լույսի ներքո:

«Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը հարված հասցրեց ղարաբաղցի անջատողականներին»:

Նման վերտառությամբ հոդված է հրապարակել ադրբեջանական իշխանամերձ քարոզչակայքերից Մինվալ-ը:

«ՀՀ գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ 2017 թվականին գրանցված սեփականության իրավունքը։ 

Պատասխանողը Պետական կադաստրի կոմիտեն է։

Ղարաբաղի անջատողական ռեժիմը պաշտոնապես լուծարվել է 2023 թվականի սեպտեմբերին, սակայն նրա ներկայացուցիչները տեղափոխվել են Երևան և շարունակում են ռևանշիստական հայտարարություններ անել»,-Բաքվի ռեժիմին հատուկ ոգևորությամբ գրում է հոդվածագիրը։

Ըստ հրապարակման, «հատկանշական է, որ շենքից նրանց զրկելու որոշումը կայացվել է անցյալ շաբաթ՝ Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցություններից հետո»։ 

«Ըստ երևույթին, Բաքուն այս հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ, և Երևանը ստիպված է եղել արձագանքել։

Նախկինում Երևանի կենտրոնում տեղակայված անջատողականները /խոսքը Արցախի պաշտոնական և քաղաքական գործիչների մասին է — խմբ./ թույլ էին տալիս իրենց կտրուկ հարձակումներ իրականացնել Ադրբեջանի դեմ, ինչը Բաքվում դժգոհություն առաջացրեց և կասկածի տակ դրեց Երևանի անկեղծությունը խաղաղ բանակցությունների գործընթացում»,-եզրափակում է հոդվածագիրը։

Չնայած Ալիևյան բռնապետական և հայատյաց ռեժիմի սազանդար-ԶԼՄ-ների նմանատիպ հրապարակումների ակնհայտ թունավոր արտանետումներին, ցավալի է, որ Փաշինյանի քայլերն իրապես վկայաբերած տրամաբանության տիրույթում են, որքան էլ չուզենք…
 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։