Ալիևի հայտարարությունները վկայում են, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից․ Պատգամավոր

«Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնելով Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:

Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարհական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:

Կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում չեն կարող փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք», — նշել է պատգամավորը։