Ալիևի հայտարարության մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը, ասում է ՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք. Ալեն Սիմոնյան

Պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է նենց ստացվի, որ ինչ-որ մեկը իրա հայրենիքը գտնի Ալթայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով Ալիևի՝ «Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով» հայտարարությանը:

«Ավելացնելու բան դրան չունեմ: Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանելու իմաստ չեմ տեսնում:

Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը, որ ասում է մենք պետք է մեքենաններով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ:

Ասում է, որ պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով»,-ասել է Սիմոնյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։