Search
Close this search box.

Ալեքսանդր Լազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում: Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը: