Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին

Tete A Tete-ի եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսելով դերասան Հովհաննես Ազոյանի հետ հարաբերությունների մասին՝ ասաց, որ, անկախ ամեն ինչից, նրանք ընկերներ են, ունեն լավ հարաբերություններ, հարգում ու սիրում է նրան։ Հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանը նաև զանգահարում է Ազոյանին ու փոխանցում վերոնշյալ խոսքերը, ինչին ի պատասխան դերասանը նշում է․ «Չգիտեմ՝ ինչ ասեմ․․․ Ես քաղաքացի եմ, դու՝ իշխանության անդամ, հետևաբար մեր ընկերությունը երբեք չի օգտագործվում ի նպաստ ինձ կամ ի նպաստ քեզ, ինքը պետք է օգտագործվի ի նպաստ մեր երկրի»։ Սիմոնյանն արձագանքում է․ «Ամենալավ պատասխանն էր, որ կարող էիր տալ»։ «Ավելի լավ պատասխաններ էլ ունեմ, ուղղակի․․․»,- ասում է Ազոյանը։ ԱԺ նախագահը կատակում է․ «Ես էլ մեր նկարներն ունեմ, կհրապարակեմ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։