Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ՀՀ նախկին նախագահները վախենում են գնալ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, թե չի դիտել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ու չի էլ պատրաստվում:

Սիմոնյանը, սակայն, մի քանի կտրած տեսանյութ է տեսել համացանցում և մեկ-երկու մեջբերում՝ մամուլում:

«Բովանդակային առումով ոչ մի նոր բանի ակնկալիք չկա, էսթետիկ առումով այդ մարդուն դիտել կամ լսելն ուղղակի տհաճ է: Այդ «սուտի» ծիծաղները, դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, իրեն ուղղակի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի: Իսկ եթե քաղաքական ասելիք ունի, դրա ճանապարհը վաղուց ցույց տրված է, թող համարձակություն հավաքի ու գա բանավեճի Հայաստանի Հանրապետության եզակի ընտրված ղեկավարի հետ:

Չնայած վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները:

Մի վախեցեք, մեկա բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք, բան չունեք կորցնելու, սենց գոնե շանս կլինի պարզելու՝ ձեզանից ով է ավելի դիակ: Նենց որ՝ դուխով»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։