Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։
Նիստերին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2026 թվականի ապրիլի 15-17-ը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։