Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ. Hetq

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ՝ 2026թ. փետրվարի 5-ին, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նա պահանջում է պաշտոնաթող նախագահից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել, գրում է «Հետք»-ը։

«29.01.2026թ-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից». սա է պահանջի բովանդակությունը։

2026թ. հունվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ մարդկանց հիշողության մեջ բանակում տիրող ամենավատ վիճակը համընկնում է Քոչարյանի նախագահության տարիներին։ Լրագրողը մեջբերել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականը բանակում տիրող իրավիճակի մասին՝ սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին և այլն։

Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, որ լրագրողն Ալեն Սիմոնյանի ասածները լուրջ է ընդունել՝ եզրակացություններ անելու համար, քանի որ նա «ինչ ասես դուրս է տալիս»։ Ըստ Քոչարյանի՝ իր նախագահության տարիներին բանակն այն վիճակում է եղել, որ Ադրբեջանը չի համարձակվել հարձակվել։

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, էդ ու՜ր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Ռ. Քոչարյանը։

Հավանաբար, Ալեն Սիմոնյանն այս խոսքերն է համարում վիրավորական»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։