«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել»,- լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դրական գնահատելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքային գործունեությունը․ «Շատ դրական եմ վերաբերվել իրեն, բայց խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է և նրա կարծքը նույնպես կարևոր է։ Հաջողություն եմ մաղթում պարոն Մինասյանին»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ բոլոր նախարարների աշխատանքը շատ բարձր է գնահատում․ «Համարում եմ, որ մեր կառավարությունը և պաշտոնյաները ՀՀ-ում առկա մարդկային ռեսուրսների և աշխատանքի առումով ամենալավագույն տարբերակն են»,- նշեց նա։