«Ալեն Սիմոնյանին երբ դուրս շպրտեմ, շատ ցավոտ է լինելու»․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Նոր Նորքի թաղապաետարանի միջադեպին․ «Ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի։ Ու Նիկոլ Փաշինյանը, չընդունելով բռնությունը, ասում է՝ դե մարդ է, կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Բայց երբ Արմեն Գրիգորյանն անհաջող միտք էր արտահայտել, չեն ասել՝ դե մարդ է, կարող է սխալ է արտահատվել, տարել են կալանքի ու էդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ, օրինակ, գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է հրապարակի ադրբեջանական ակցիայից, չեն ասել՝ տուն-տեղ կորցրած մարդ է, կալանքի միջնորդություն են ներկայացրել»,- ասաց Քոչարյանը՝ օրինակ բերելով նաև Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, զոհվածի ծնողի և այլոց կալանավորման դեպքերը։ «Իսկ այս դեպքում ասում են՝ դե մարդ ա։ Երկակի ստանդարտներն ուղղակի ճչացող են»,- նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու թեմային․ «Էս առաջարկն անելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Նա ուզում է ցույց տալ, որ ինքը ճիշտ է»,- ասաց Քոչարյանը՝ մեղադրելով Փաշինյանին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, հանրության մեջ անհիմն ստեր արմատավորելու մեջ։ «Ասում է՝ ուր գնում եմ, ասում են՝ ինչո՞ւ Քոչարյանը նստած չի։ Մեզ էլ ասում են՝ էս անհայրենիք դավաճանները ոնց է՝ մինչև հիմա ազատության մեջ են»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով․ «Իմ գործընկերներին անվանում է համբալ. հետո գնաց Մոսկվա, նայե՞լ եք էդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ։ Իսկ Ալեն Սիմոնյանը իմ կին գործընկորեջն ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից, Ալեն Սիմոնյանը թող ուշադիր լինի. երբ իրեն դուրս շպրտեմ շատ ցավոտ է լինելու»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։