ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Մարգարյանի որդին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև, երկու կողմից հնչել էին հայհոյանքներ։





