Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է։
Բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղը՝ դեկտեմբերի 28-ին, հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ և առաջարկել հանդիպումը շարունակել ԱԺ շենքի ներսում։
Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է։
Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։