«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասկացել են կեղծիքն ու սուտը։
«Այսօր ինստիտուտները սկսել են աշխատել, իհարկե, որոշակի բյուրոկրատիա կա, որը որոշակի դժվարություն է առաջացնում, կամաց-կամաց ժամանակակից էկոնոմիկան առաջ է գալիս՝ թվայնացվում է, էդ բյուրոկրատիան ահավոր կնվազեցնեն ու ՀՀ-ն կզարգանա։
Սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, ՀՀ-ն դառնալու է տարածաշրջանում կենտրոն, պայմաններն ավելի լավ են լինելու, մարդիկ իրենց ապահով են զգալու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են։ Այս խմբակները, որոնք ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»,- ավելացրել է նա։
Պատգամավորը շեշտել է՝ Հայաստանում բոլորի համար հավասար պայմաններ կլինեն, մրցակցային հարթակ է լինելու.«Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք»։