Աջակցություն՝ անհուսալի վարկերի ունեցող անձանց․ ԱՍՀՆ

Դիմումների ընդունումը շարունակվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ ծրագրից օգտվել է ընդհանուր 8276 անձ, որոնցից 1792-ի վարկերը մարվել են ամբողջությամբ։ Նշվում է նաև, որ շահառուների 26 տոկոսը միջոցառմանը նախորդող ամիսներին չի ունեցել ֆորմալ զբաղվածություն։

Ամբողջությամբ մարված վարկ ունեցող 1792 շահառուների պարտավորությունների մարման նպատակով տրամադրվել է նրանց վճարած եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390,0 մլն դրամ։
Մինչև 2025 թվականի դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից հաշվարկված եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն ուղղվել է 1,3 մլրդ դրամ։

Ծրագրի շահառու կարող են լինել այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու պահին չի գերազանցում 1 մլն դրամը, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են անհուսալի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում