ԱՀԱԶԱՆԳ․ Ո՞ր հասցեից են հոսում կոյուղաջրերը․ քաղաքապետարանը նյարդայնացնում է բնակիչներին

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես էս ֆարսի բոլոր սերիաները պիտի գրեմ, Երևանի քաղաքապետարան
Զանգում եմ քաղաքապետարանի թեժ գիծ, ասում եմ՝ Չարենցի էս, էս, էս հասցեներում, քանի օր է, կոյուղաջրերի մեջ են նկուղներն ու առաջին հարկերը։ Ասում է՝ հասցեն ասեք, թե որտեղից են գալիս էդ ջրերը։ Ասում եմ՝ վերևից, Նորքի տակ են մեր տները։ Ասում է, ես շատ լավ պատկերացնում եմ, թե որտեղ են ձեր տները, դուք ինձ կոնկրետ ասեք՝ որտեղից են գալիս կոյուղաջրերը։ Ասում եմ՝ ի՞նչ իմանամ, ես մեր տանը նստած՝ էս ջրերը լցվել են ու շարունակում են լցվել։ Ասում է, ես էդպես չեմ կարող խնդիրը փոխանցել, ասեք, թե կոնկրետ որտեղի՞ց են գալիս, ես քարտեզի վրա պիտի նշեմ։ Ասում եմ՝ դուք տրամաբանություն ունե՞ք, էս հասցեների տներ վերևից՝ Նորքի բարձունքի կողմերից ջուր է լցվում, էդպես նշեք քարտեզի վրա։ Էլի ասում ա՝ ես կոնկրետ պիտի նշեմ։ Շներին կապեցին, ինձ բաց թողեցին՝ ուրեմն քաղցկեղով հիվանդ կինս, հերիք չի՝ ժամը մեկ կոյուղաջուր եմ հավաքում, թափում, պիտի գնայի՝ նայեի, թե Նորքի որ հասցեում ա կոյուղին պայթե՞լ։

Ովքեր ինձ բարկացած տեսել են, գիտեն…
Ինչ որ է, աղջիկը հետ է զանգել, արդարանում է, թե բա… Ու մեկ էլ, որ ուզում է շտապ կարգով օգնել։ Երկար-բարակ ղժղժացի, ու որ իր արդարանալն ինձ պետք չի, ու որ օգնելն էլ իր պարտավորությունն է…Մեկ էլ որ չասեց՝ երեք աշխատանքաձին օրում կգան… Շնե՛ր, հիմա ոնց ձեզ չկապեն ու ինձ բաց չթողնեն. հակասանիտարական վիճակը գոնե պատկերացնու՞մ եք, չէ՞, խոնավության մասին դեռ չեմ ասում…Սպասենք հաջորդ սերիային, հասցես տվել եմ, տեսնեմ երբ կգան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։