Լրագրող Հրաչ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ առողջապահության նախարարություն
Քաղաքացին թթվածնային քաղց ունի (սատուրացիան 70 է), տառապում է սուր սրտային անբավարարություն հիվանդությամբ, սրտին տեղադրված է երեք ստենդ, միայն վերջին 2 օրվա ընթացքում 2 շտապօգնության կանչ է գրանցվել, շտապօգնությունը մոտեցել է՝ խորհուրդ տվել հոսպիտալացնել հիվանդանոց, սակայն գումար չունենալու պատճառով քաղաքացին հրաժարվել է։ Ընտանիքն անապահով է, գումար չունի, չունի նաև որևէ կարգի արտոնություն, ապահովագրություն։ Հիմա պետությունն ինչ է առաջարկում այս քաղաքացուն։
Հունվարին 20-ին նույն քաղաքացին` շտապօգնությամբ հոսպիտալացվել է ««Երևան» բժշկագիտական կենտրոն», հիվանդը կարողացել է սեփական միջոցներով վճարել միայն մի քանի անալիզի գումար (45 հազար դրամ), ընդ որում, ընդունման պահին տրոպոնին հորմոնը եղել է 61 (նորման 14 է) , հիվանդանոցն առաջարկել է հոսպիտալացում՝ վճարովի պայմաններում, սակայն գումար չունենալու պատճառով հիվանդը տունն է վերադարձել։ Ու հիմա տանը գտնվում է շատ վատ վիճակում։




