ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ են իր հետ գործուղման գնում, պարզապես, չեն նկարվում, ինչպես արել է «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
«Աղվան Վարդանյանը, որ գործուղմանը չենք տարել, մոտեցել է իմ աշխատակից Աշխենին ու ասել՝ «բա ինձ ինչո՞ւ չեք տանում», Սեյրան Օհանյանն է մոտեցել ինձ ու ասել՝ «ի միջիայլոց, ես այս ինչ երկրի բարեկամական խմբի ղեկավարն եմ, ինձ ինչո՞ւ չեք ներառում»»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե Աղվան Վարդանյանը մոտեցել է իրեն ու ասել՝ «ե՞րբ ազատ կլինեք, գնանք մի հատ սրճենք, մի քիչ զրուցենք»։
«Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ ստեր են»,- նշեց ԱԺ նախագահը։
Նա ասաց, որ Հնդկաստան գործուղման համար ընդդիմադիր երկու պատգամավորի առաջարկ է արել, մերժել են, ևս մեկին առաջարկ կանի՝ տեսնելու, թե ինչ պատասխան կստանա։