«Աղվան Արշակյանին ռեժիմն օգտագործում է որպես պատանդ». Ռուբեն Մելիքյան

«Աղվան Արշակյանին ռեժիմն օգտագործում է որպես պատանդ, գերի՝ իր մտացածին, իրականության հետ ոչ մի կապ չունեցող՝ Հայաստանին, եկեղեցուն վնաս հասցելուն, հայկականությանը, արժանապատվությանը վնաս հասցնելուն միտված քրեական վարույթի շրջանակներում Բագրատ Սրբազանի և մնացած 17 մեղադրյալի դեմ, որոնցից մեկը հենց Աղվանն է։ Ռեժիմը օր-օրի կորցնում է մարդկային դեմքը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Արշակին վաղուց եմ ճանաչում, հայրենասեր երիտասարդ է, որին եկավ մի ծանր փորձություն կպավ՝ քաղցկեղ, որը շատ ծանր փուլում էր։ Փառք Աստծո, որ բժիշկները կարողացան նրան այդ վիճակից հանել։ Մարդը իր քաղաքական դիրքորոշումն ուներ, Բագրատ Սրբազանի կողքին էր, լավ էր անում։ Նա ձերբակալվեց, դատարանն իր որոշման մեջ նշեց, որ անհապաղ պետք է իրականացվի փորձաքննություն, որովհետև մարդը նման հիվանդությունից է նոր բուժվել։ Վարույթ իրականացնող մարմինը 20 օր չէր նշանակում փորձաքննություն, փաստաբանի միջնորդությունից հետո նշանակեց։ ՄԻՊ աշխատակիցներն արձանագրել էին, որ Աղվանը չի կարողանում շարժել ձեռքն ու ոտքը, այսինքն նա չի կարողանում ոչինչ անել, եթե խցակիցները չօգնեն։ Փաստաբանը բոլոր մարմիններին դիմել է, անգամ Վերաքննիչ բողոքն է մերժվել»,–ասել է Ռուբեն Մելիքյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։