Աղստև գետում հայտնաբերվել է 2 քաղաքացու դի. նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել Աղստևի Ազատամուտ գյուղի հատվածում: Այս մասին հաղորդում է Տավուշի հեռուստաընկերությունը։
Ավելի ուշ, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը 24News-ին փոխանցել է` օգոստոսի 5-ին ժ․15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։
«Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը:
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։