Ազատամուտում 3 տասնյակից ավելի փրկարար և 5 ջրափրկարար դեռ որոնում են Աղստև գետն ընկած երիտասարդին: Ավելի վաղ հայտնել ենք, որ գետից արդեն իսկ դուրս է բերվել երկու եղբայրներից մեկի դին: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` եղբայրներից մեկը խեղդվելիս է եղել, մյուս եղբայրը ջուրն է նետվել` նրան փրկելու և նույնպես անհետացել է: