Աղբի վարձավճարը 4 անգամ թանկացրել եք, ի՞նչ հիմնավորմամբ, տրանսպորտի դեպքում ասում էիք` ռեֆորմ ենք արել. Գրիգորյան

Աղբի վարձավճարը Երևանում թանկացել է. եթե տրանսպորտի դեպքում քաղաքային իշխանությունը վկայակոչում էր կատարված բարեփոխումները դրանով էր հիմնավորում գնի բարձրացումը, աղբահանության դեպքում մենք չենք լսել որևէ բարեփոխում, որի պատճառով գինը չորս անգամ բարձրանում է: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի վագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

«Կուզեի իմանալ ինչ է արվել աղբահանության մասով, աղբի վերամշակման մասով ու այդ կտրվածքով էկոլոգիայի հետ կապված»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենաներ ենք գնել, այսինքն, որ ասում ենք ինչ-որ բան արվել է, ինչ-որ բան չէ, էական բաներ են արվել»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում