«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Բաքվում Հայաստանի քաղաքացիների դեմ հարուցված շինծու գործերին․ «Այս պահին ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ շինծու դատավարություններ են ընթանում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,- հիշեցրել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ «Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն Երևանը պատրաստ է շրջել թշնամության էջը և շարժվել դեպի կայուն խաղաղություն»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։