Search
Close this search box.

«Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի մետաղական հանքավայրերը»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը հետևողականորեն թիրախավորել է Հայաստանի մետաղական հանքավայրերը և ամեն ինչ անում է այդ պարալիզացնելու համար։
Այսօր Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդի նախագահ Ամին Մամեդովը՝ Ադրբեջանում բնապահպանական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ միասին պահանջում են մոնիտորինգ իրականացնել Հայաստանի մետաղական հանքավայրերում՝ ինչպես Ադրբեջանից, այնպես էլ այլ երկրների մասնագետների ներգրավմամբ։
Իսկ ավելի վաղ, պահանջում էին փակել Ամուլսարի ոսկու հանքավայրը։
Ադրբեջանում բնապահպան կոչված կազմակերպությունները միահամուռ պայքարում են իրենց երկրի շահերի համար՝ այն է Հայաստանի կործանումը։
Իսկ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի բանապահպանական կազմակերպությունները բնապահպանական խնդիրներով թիրախավորեն Ադրբեջանին ու պահանջեն դադարեցնել նավթի արդյունահանումը կամ մետղական հանքերը փակեն։ Ընդհակառակը՝ հայ բնապահպան կոչվածները տարիներով ընկած են Հայաստանի մետղական հանքերի հետևից։ Ադրբեջանում շատ դեպքերում օգտագործում են հայ բնապահպանների պատրաստած զեկույցները ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության»։