«Ադրբեջանը ստերով հիմքեր է ստեղծում Հայաստանի հանդեպ նոր ոտնձգությունների համար»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը ստերով հիմքեր է ստեղծում Հայաստանի հանդեպ նոր ոտնձգությունների, հարձակվելու համար

Ադրբեջանի ՊՆ հաղորդել է․ «Հայաստանի զինված ուժերը հունվարի 5-ի ժամը 22․00-ից մինչև 22․10 Գորիսի շրջանի Դիգի և Խանածախի ուղղությամբ գտնվող դիրքերից հրաձգային զեքներից պարբերաբար գնդակոծել են Լաչինի շրջանի Զաբուխ և Ջագազուր բնակավայերում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը»։ Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելով Հայաստանի զինված ուժերի կողմից գնդակոծության մասին՝ քարոզչական, տեղեկատվական հիմք է նախապատրաստում Հայաստանի հանդեպ նոր ոտնձգությունների, հարձակվելու համար։ Նիկոլ Փաշինյանn ու ՔՊ-ականները անընդհատ հայտարարում են Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի, խաղաղության խաչմերուկի մասին, սակայն Ադրբեջանը Հայաստանի հետ կայուն, արդար խաղաղություն հաստատելու ծրագիր չունի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։