Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների․ Աբրահամյան

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, ով 2022 թվականի կեղծ միջադեպ է վկայակոչում` իբր Մնացականյանը բռնության է դիմել և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակով է այդ ժամանակ եղել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել, դա ադրբեջանական իշխանությանը հետաքրքիր չէ:

Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում:

Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները:

Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների»,-գրել է Աբրահամյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։