Ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դրա մասին Նիկոլ Փաշինյանն անոնս է արել՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Այսինքն՝ հերթական զիջումների նախապատրաստական փուլն է»,-ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարությունները, որոնք առնչվում էին անկլավներին․ «Նա ասել էր, որ անկլավների հետ կապված իրավական հիմք չկա, ինչը միանշանակ ճիշտ է, բա ի՞նչ տարածքների մասին է խոսքը»։
Ըստ նրա, Ադրբեջանը հայկական տարածքները հետ վերադարձնելու մտադրություն չունի և դրանք միակողմանի զիջումներ կլինեն։




