Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում պաշտոնապես հաստատված է 23 հայ գերիի գոյությունը, սակայն իրական թիվը կարող է լինել զգալիորեն ավելի։
Ըստ նրա, եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես, գերիների սպանություններ։
«Ընդ որում, այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին և այստեղ կա համադրված ապացույցներ մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերեյալ, մյուս կողմից մարմինը սպանված գտնվում է հայկական կողի տիրապետության ներքո։ Երկրորդ՝ գերիները բռնի անհետացել են։
Գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված կորցրել ենք տեղեկատվությունը այս անձանց վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ, հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։
Նման անորոշության պայմաններում, չկա որևէ անկախ միջազգային կազմակերություն, որը որոնողական աշխատանքների արդյունքում կարողանա հայտնաբերել փնտրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը և մեզ տեղեկատվություններ տար նրանց ողջ լինելու վերբերյալ»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող 23 գերիներից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ են, 5-ը գերեվարվել են դեռևս 2020 թվականի պատերազմի ժամանակ։
Սահակյանը նշեց նաև, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան․ «Չենք բացառում, որ այցելության ընթացքում որոշ հայերի հետ տեսակցություն տեղի ունեցած լինի։ Մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»։