Search
Close this search box.

«Ադրբեջանը, դшտելով Արցախի ղեկшվшրությանը, դшտում է արցախցիներին». Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ անցկացվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում։
Նախաձեռնության նպատակն է, որպեսզի COP29-ի անցկացման օրերին ՀՀ խորհրդարանը հայտնի իր դիրքորոշումը՝ միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնելով հայ գերիների ազատ արձակման վրա։ «Մենք չենք կարող Ադրբեջանից արդարադատություն ակնկալել, պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին այնտեղ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելով՝ իրենք դատում են արցախահայությանը՝ հավաքական իմաստով։ Պետք է թույլ չտանք, որպեսզի Ադրբեջանն իր նպատակներն իրականացնի»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։