Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը ՉԻ հարձակվելու Հայաստանի վրա։
Չեմ հասկանում այն քաղաքական գործիչներին ու հատկապես վերլուծաբաններին, ովքեր Նիկոլ Փաշինյանին վատաբանելու համար, հայտարարում են, որ Ադրբեջանը օգտվելու է այս վիճակից և հարձակվելու է Հայաստանի՝ Սյունիքի վրա:
Նիկոլ Փաշինյանին քննադատելու հազար պատճառ կա, բայց չեմ հասկանում, թե ինչու են հայ մարդկանց ահաբեկում Ադրբեջանի նոր պատերազմով:
Միայն այն իրականությունը, որ այսօր Արևելք-Արևմուտք օդային միջանցքը անցնում է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան օդով, դա արդեն իսկ բավարար պատճառ է, որ Ադրբեջանը չդիմի նման արկածախնդրության:
Էլի պատճառներ կան:
Ադրբեջանը մի օր, այո, կարող է հարձակվել, բայց դա չի լինի այսօր, վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից…
Դրա համար Ադրբեջանը պետք է ունենա նաև Ռուսաստանի, Թուրքիայի, ինչ-որ տեղ Արևմուտքի «դաբրոն», ինչպես ուներ 2020-ի պատերազմում և 2023-ի բռնի տեղահանության ժամանակ»։