«Ես երեկ առիթ ունեցա ասելու, որ Հայաստանում ասում են, որ գումարներն ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ գումարներով ՀՀ-ի վրա հարձակվեն, նույն խոսույթն Ադրբեջանում կա, և տեղեկաքներում տեսնում եմ՝ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը և բենզինն ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որն այսօրվա իրողությունների հետ չի համադրվում։ Մյուս կողմից՝ մարդկանց մեղադրելու էլ չի, որովհետև այն անիվը, որ 35-ից ավելի տարի պտտվել է, մի արգելակով հնարավոր չէ կանգնեցնել։ Պետք է տրամադրվենք, կենտրոնանանք աշխատանքի վրա, և խաղաղության գործնական օգուտներն ավելի շատ բան կարող են անել, քան ուղղակի բանավեճերը»,- նշեց Փաշինյանը։




