Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկվեն համապարփակ ձևով։

«Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։

Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային արևելքում և արևմուտքում, այս սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը», — ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը APA-ին տված հարցազրույցում։

Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել ճիշտ ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում, հավելել է դիվանագետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։