Ադրբեջանում ռուսների ազատ արձակումը կկարգավորի երկրների միջև հարաբերությունները․ Զախարովա

Մոսկվան հույս ունի Բաքվի հետ հարաբերությունների արագ կարգավորման հասնել և Ադրբեջանի կողմից պահվող Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կնպաստի այդ գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, բարդ փուլ է։ Ռուսաստանը ձգտում է, որ այն չձգձգվի։ Մենք հույս ունենք արագ կարգավորման վրա։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ Ռուսաստանի այն քաղաքացիների ազատ արձակումը, ովքեր շարունակում են պահվել ադրբեջանական իշխանությունների կողմից»,- նշել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին ուղերձ է հղել՝ ռուսաստանցի քաղաքացիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, որոնց թվում կան ինչպես լրագրողներ, այնպես էլ զբոսաշրջիկներ։ «Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական իրավապահ մարմինների նման գործողությունների հիմքեր չկան։ Մենք կշարունակենք կապերը ադրբեջանական կողմի հետ այս հարցի շուրջ, այդ թվում՝ իրավապահ մարմինների գծով»,- ամփոփել է նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։