Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչեցրել հայկական Սյունիքի նկատմամբ
«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է», — հայտարարել է շտապ կարգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին, հայտնում է Report-ը։
Ադրբեջանցի գործիչն իր մտադրությունները ներկայացրել է «պատմական իրավունքի» տեսքով։ «Ղարաբաղում վերականգնվում են հայերի կողմից ավերված գյուղերը և մեր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հայրենի հողերը։ Արևմտյան Ադրբեջանում են մեր տներն ու հողերը, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնիկ տարածքներ։ Մենք դրանում վստահ ենք», — հայտարարել է Ալեքբերլին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանադրությամբ այդ երկիրը հանդիսանում է անցյալ դարի սկզբին կարճ ժամանակով գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (ԱԺՀ) իրավահաջորդը, որն այն ժամանակ կարողացել էր «հայտ ներկայացնել» ողջ Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այս քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։





