Այսօր նախատեսվում է Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված յոթ վագոն ուղարկել Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես հաղորդում է АПА-ն, բեռի ընդհանուր զանգվածը կազմում է 488 տոննա:
Հիշեցնենք, որ նախորդ նմանատիպ բեռնափոխադրումը տեղի էր ունեցել մարտի 11-ին։ Այդ ժամանակ այդ երթուղով ուղարկվել էր 11 վագոն, որոնք տեղափոխում էին հացահատիկ՝ ընդհանուր 1023 տոննա քաշով (զուտ քաշը՝ 770 տոննա)։





