«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ակնհայտ է, որ Ադրբեջանից եկող ուղերձներին հայ հանրությունը չի վստահում ու չի հավատում, ինչը շատ լավ տեսնում և հասկանում են նաև Ադրբեջանում։
Ուրեմն ինչ է անում Ադրբեջանը. Հայաստանի կառավարության օգնությամբ, մի քանի հայի են տանում Ադրբեջան, փոխանցում նրանց իրեն անհրաժեշտ ուղերձները և նրանք հետ են գալիս Հայաստան, արագ մամլո ասուլիս են հրավիրում և սկսում այդ ուղերձները փոխանցել մեր հասարակությանը։
Դա արվում է Հայաստանի ներսից, հայերի շուրթերով՝ փորձ անելով որոշակի հավատ ու վստահություն ներշնչել հայ հանրության մեջ:
Մյուս կողմից, այդ մարդիկ այնքան հեռու են գնում, որ փորձ են անում արդարացնել Ալիևի կողմից հնչեցրած սպառնալիքները։
Իրականում, մենք այստեղ արդեն ազգային անվտանգության խնդիր ունենք։
Ադրբեջանից եկող խաղաղասիրական ուղերձները չեն կարող է անկեղծ լինել, քանի դեռ Բաքվում հայ գերիներ են պահվում, Արցախը հայաթափված է, իսկ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում»:




