Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ «Ֆակտոր»-ը պարզել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։
Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




