Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել։ Վարչության ամփոփիչ նիստի ժամանակ հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Պավլովը նշել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման հետ կապված՝ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է առաքվել հացահատիկի առաջին գնացքը՝ երկար տարիների ընդմիջումից հետո։

«Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել այս երթուղով առաքումները», — հավելել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։