Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղաuպանnւթյnւն»

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն» (չակերտները՝ Tert.am): Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունը իրենց ազգային և կրոնական պատկանելության համար և «ցեղասպանության» (չակերտները՝ Tert.am) հանցագործությունները, ցավոք, մինչ օրս միջազգային մակարդակով «արդարացի» (չակերտները՝ Tert.am) գնահատական չեն ստացել:

Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների» (չակերտները՝ Tert.am) շարքի հարցում և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն» (չակերտները՝ Tert.am)»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։