Ադրբեջանի հետ կապված առևտրի հարցում մի քիչ մտավախություն կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Նավթի, բենզինի գնումը պետք է լինի մաս՝ ավելի լայն, ավելի շրջանակային պայմանավորվածության հայ-ադրբեջանական տնտեսական ու մյուս հարաբերությունների կարգավորման»,- նշեց նա։
Կարապետյանն ասաց, որ առաջնային հարց կա՝ գերիների վերադարձի հարցը։
«Հնարավոր է իրար հետ աշխատել միան այն պարագայում, եթե հայկական ապրանքներ գնալու են Ադրբեջան, իրենք կառնե՞ն մեր ապրանքը նույն քանակությամբ»,- ընդգծեց նա։
Կարապետյանն ասաց, որ հարևան երկրների հետ հարաբերություններ կարգավորելը արմատական նշանակություն ունի իրենց համար, բայց այդ հարաբերությունների շրջանակներում իրենց դուր չի գալիս միակողմանիությունը։
«Մեզ դուր չի գալիս, որ մենք առնում ենք միշտ, տալիս ենք միշտ ու չկա մյուս կողմը, դա է հարցը»,- հավելեց նա։




