Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարարը նշել է, որ հրավերները առայժմ բանավոր են, պաշտոնական փաստաթղթային ձևաչափը կկիրառվի ավելի ուշ:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու հաջորդ գարնանը նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հրավերները առայժմ բանավոր են, փաստաթղթային դեռ չենք ուղարկել»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները շարունակվում են և հրավերների պաշտոնական գործընթացը կսկսվի առաջիկայում։

Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը Երևանում՝ ԵՄ անդամ և գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։