Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանում հանրաքվե անցկացնել. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանում հանրաքվե անցկացնել, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանել Սահմանադրությունից և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին էլ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ քայլերը։

Նա նշել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը և հույս ունի, որ մոտ ապագայում կստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։