Ադրբեջանի դատախազությունը Արցախի մի քանի ղեկավարի համար ցմահ բանտարկություն է պահանջում

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի մի քանի ռազմական և քաղաքական ղեկավարների համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկություն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։

Միաժամանակ, դատախազությունը պահանջել է, որ Արցախի՝ Ադրբեջանին գերի ընկած նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Մադաթ Բաբայանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։