Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտ) տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ հայտարարել է․
«Այս համատեքստում, Իրանի դեսպանի պնդումները Խանքենդիի (օկուպացված Ստեփանակերտի) կոմյունիկեի ենթադրյալ ընդունման և Իրանի կողմից նախապայմանների առկայության մասին չեն համապատասխանում իրականությանը:
Դիվանագիտական պրակտիկայում նախապայմանները կիրառվում են միայն բանակցությունների արդյունքում կայացված որոշումների նկատմամբ», — նշել է նա: