Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ տարածաշրջանում կրիտիկական պահի մասին

Please enter a valid URL

Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ։ Այս մասին Ստամբուլում «3+3» հարթակի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու տարածաշրջանի երկրները մշակել են ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ։

«Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային ժամանակաշրջանն է: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները», — ասել է ադրբեջանցի պաշտոնյան։