Հայաստանում չկա պետականաշինության հետ կապ ունեցող գեթ մեկ տոն, որը պղծված, դեֆորմացված և իմաստազրկված չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Ներսից ու դրսից աննախադեպ քանդած պետություն: Արցախի հանձնումը խարան է, քաղաքական խարան, բարոյական խարան, պատմական խարան, քաղ. կենսագրական խարան, անձնական խարան: Ինչքան էլ տանջվեն, փող ծախսեն, խոստում շռայլեն, կարմիր գիծ անցնեն, միևնույն է դրանից քաղաքական տեխնոլոգիայով, քաղաքական վարժությունով, ընտրությունով, ուղեղների մանիպուլացիայով, ֆեյքակրատիայով, բութ ու պրիմիտիվ տեխնոլոգիայով և այլ «զրթուզիբիլով» չեն մաքրվի:
Եվ հիշեք, որ ադրբեջանցուն Սյունիքի պարիսպների տակ բերել և կանգնեցրել է հենց այս իշխանությունը, ոչ թե հայկական բանակի պարտությունը:
Հիշեք, որ հայկական բանակը նոյեմբերի 9-ի դրությամբ կանգնած էր հարավային պաշտպանական գծին, Սյունիքից 30 կմ հեռու:
Հիշեք,որ ոչ թե ստիպված կյանքեր փրկելով ու նահանջով եկանք հասանք Սյունիքի դարպասների մոտ, այլ մեզ բերեցին այդ դարպասներից ներս, որ հետո բացեն դարպասները:
P.S. Հանձնող եք ու վերջ, չես մաքրվի 30 տարի դրած արյունից, կյանքից, ջանքից, նամուս ու թասիբից, ավյունից ու կորսված սերնդի խարանից:
Խարան է ու վերջ»,- գրել է նա։