Search
Close this search box.

«Ադրբեջանցիները Ստեփանակերտում սկսել են ուսումնական տարին՝ հայերի կառուցած դպրոցում»․ Նարինե Կարապետյան

Please enter a valid URL

Արցախցի լուսանկարիչ Նարինե Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանցիները Ստեփանակերտում սկսել են ուսումնական տարին հայերի կառուցած դպրոցում։ Նայում եմ սրանց, մտածում եմ` տեսնես սրանցից որ մեկն ա իմ երեխաների տանն ապրում, որ առավոտ զարդարվել եկել ա նրանց դպրոց։ Մի տարի առաջ էլ այս օրերին այս դպրոցի պատերից ներս ադրբեջանի սարքած մարդկային աղետ էր` ինքս իմ աչքով եմ տեսել, դպրոցական աթոռներն իրար կպցրած ու վրան պառկած հիվանդ ծերերին, հատակին նստած երեխաներին, որ ուտելիքից միայն թթու նուռ ունեին ուտելու համար…
Իսկ այսօր ոչինչ, ոչինչ չկա հիշելու… ուղղակի մեր տանը նախաճաշեցին ադրբեջանցի երեխաները և ճամփա ընկան մեր դպրոց ուրախ ձայներով խլացնելու անցյալի ողբաձայնը, որ հաստատ չեն մոռացել այս դպրոցի պատերը»։