Ադրբեջանցիների «հանցավոր» արկածները շարունակվում են. ՌԴ-ից արտաքսել են ամբողջ ընտանիքին

Սանկտ Պետերբուրգում դեռահասների միջև տեղի ունեցած հերթական ընտանեկան բախումը հանգեցրել է կոլեկտիվ արտաքսման:

Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել են մի ամբողջ ադրբեջանական ընտանիքի, այդ թվում՝ երեխաներին, հաղորդում է ադրբեջանական Minval-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ուլիցա Դիբենկո մետրոյի կայարանի մոտ։ Առցանց վեճից հետո 16-ամյա տեղացի դեռահասը համաձայնել է հանդիպել ադրբեջանական ընտանիքի 13-ամյա տղայի հետ։ 

Դեռահասը հանդիպմանը մենակ չի եկել, իսկ կռվի ժամանակ նրա ավագ ուղեկիցը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Չնայած այն հանգամանքին, որ վեճը տեղի է ունեցել անչափահասների միջև, ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի դեռահասին և նրա հորը, իսկ շուտով՝ նաև ամբողջ ընտանիքին։ 

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 13-ամյա դեռահասը, նրա ծնողները, եղբայրն ու քույրը արտաքսվել են Ռուսաստանից։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։