Սեպտեմբերի 1-ին «Գուբաթլի» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայության տարածքում հայտնաբերվել են Հայաստանից Ադրբեջան պետական սահմանի խախտման հետքեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Փաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։