Ադրբեջանցի արտահանողները զգալի կորուստներ կկրեն, եթե կորցնեն մեր շուկան․ ռուս փորձագետ

Ադրբեջանցի արտահանողները զգալի կորուստներ կկրեն, եթե կորցնեն ռուսական շուկան։ Սա կարող է հատկապես ծանր հարված հասցնել գյուղատնտեսական արտադրանքի, ալկոհոլի և տեքստիլի մատակարարներին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ Պավել Սևոստյանովը։

Մեկ օր առաջ Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի շարք խոշոր համատեղ տնտեսական նախագծերի շուրջ բանակցությունների դադարեցման մասին։

«Եթե ադրբեջանական ապրանքների մուտքը ռուսական շուկա սահմանափակվի, ապա Ադրբեջանում բիզնեսի համար կորուստները կարող են զգալի լինել։ Ադրբեջանից Ռուսաստան արտահանումը հիմնականում գյուղատնտեսական արտադրանք է, ալկոհոլ, տեքստիլ և փոքր բիզնեսի արտադրանք։ Հատկապես խոցելի կարող են լինել գյուղատնտեսական արտադրանքի՝ ընկույզի, մրգերի, բանջարեղենի և գինու մատակարարումները, որոնք ավանդաբար կազմում են Ռուսաստան արտահանման զգալի մասը», — նշում է Սևոստյանովը։

ՄԱԿ-ի «Comtrade» հարթակի տվյալներով՝ Ադրբեջանից Ռուսաստան ապրանքների արտահանումը անցյալ տարի կազմել է 1,178 միլիարդ դոլար։

Փոքր և միջին բիզնեսի համար նույնիսկ կարճաժամկետ անկայունությունը կարող է հանգեցնել եկամտի նվազման և պայմանագրերի խզման,ընդգծում է փորձագետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։